Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 1993 թվականի N 77

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը և Սիսիանի պոլիտեխնիկումը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի:

2. Սահմանել, որ Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի ուսանողների ուսումնառությունն ըստ մասնագիտությունների ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բարձրագույն ուսումնառության պետական պատվերի ցանկում` 60 տեղ, համաձայն հավելվածի, միաժամանակ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերի ցանկում պակասեցնելով 72 տեղ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերում նախատեսել ընդունելության պետական պատվերով Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջ ընդունվողների թվաքանակը:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` հաստատել Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի մասին ժամանակավոր կանոնադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

մարտի 3-ի N 77 որոշման

ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԻ 1993/94 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ֆակուլտետը Ընդունվողների թիվը

(մարդ)

Տնտեսագիտական 20

Մեխանիզացիայի 20

Ֆերմերային 20

Ընդամենը 60

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։