ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2009 թվականի N 554-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հանրապետական գործադիր մարմիններում ներդրումային ծրագրեր բացահայտելու, ինչպես նաև դրանք Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) բարձր տեխնոլոգիաների կենտրոն ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, ներկայացնել առաջարկություններ այն ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է ներկայացվեն Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) բարձր տեխնոլոգիաների կենտրոնին:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` առավելագույնս աջակցել աշխատանքային խմբի գործունեությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հուլիսի 6-ի N 554-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դ. Հարությունյան - ՀՀ վարչապետի օգնական
Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական
Լ. Հունանյան - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության ֆինանսական վերլուծաբան (համաձայնությամբ)
Ա. Տեր-Մարտիրոսյան - փորձագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան