ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2009 թվականի N 273-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 100-Ն որոշման 7-րդ կետը`
Հաստատել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 31-ի N 273-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Կ. Մինասյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Սաֆարյան - «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Լ. Ալթունյան - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Նշանյան - «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ի. Առաքելյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ֆինանսավարչական տնօրեն (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 02.07.09 N 550-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան