Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻUԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1082-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման 5-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման 3-րդ» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն» բառերով.

3) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ և 6-րդ կետերում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» բառերով, իսկ նույն կանոնադրության 23-րդ կետում «21» թիվը փոխարինել «14» թվով.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թ.

դեկտեմբերի 25-ի N 1082-Ա որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2005 թ.

հուլիսի 7-ի N 505-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

U. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

U. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ

U. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ

Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Է. Սողոմոնյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մաթևոսյան - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։