Հոդված 1
Հոդված 1.
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի 1-ին հոդվածում`
1) 1-ին մասը «և «Գաջ» բառերից առաջ լրացնել «, «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան» բառերով, և նույն մասի «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» բառերը փոխարինել «և «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասության «վարչական բյուջեներ» բառերը փոխարինել «վարչական և ֆոնդային բյուջեներ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սույն օրենքի համաձայն` մասհանումներ կատարվում են ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, ջրային ավազան վնասակար նյութեր և միացություններ արտանետելու ու շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար սահմանված բնապահպանական վճարներից:»: