Հոդված 1
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի արտոնությունները
1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`
Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը` ըստ տարիների
100 տոկոսով 50 տոկոսով
1998 1999 և 2000 թ. 2001-2008 թ. ներառյալ
1999 2000 և 2001 թ. 2002-2009 թ. ներառյալ
2000 2001 և 2002 թ. 2003-2008 թ. ներառյալ
2001 2002 և 2003 թ. 2004-2007 թ. ներառյալ
2002 2003 և 2004 թ. 2005-2006 թ. ներառյալ
2003 2004 և 2005 թ.
2004 2005 և 2006 թ.
2005 2006 և 2007 թ.
2006 2007 և 2008 թ.
2007 2008 և 2009 թ.
Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից»: