Հոդված 5
Հոդված 5.
1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսների և զեղչի ձևով հարկատուներին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը եկամուտներ վճարած հարկային գործակալներն ազատվում են այդ եկամուտների համար հարկը չհաշվարկելու կամ հաշվարկելու և բյուջե չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից: