Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 809-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 հունիսի 2009 թ. N 809-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 592-Ա որոշմամբ «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ին N 319-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000006 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնին՝

1) ապահովել «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000006 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 592-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.

3) «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։