ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2009 թվականի N 577-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հուլիսի 14-17-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Ջավադյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների, իսկ Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բոնն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հուլիսի 10-ի N 577-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-17-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար (hանձնաժողովի համանախագահ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ի. Զաքարյան - ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Կ. Ղազինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ա. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան