ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2009 թվականի N 584-Ա
Լ. ԹՈՒԽԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հուլիսի 13-ի N 584-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Խանդիկյան - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ա. Ութմազյան - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ն. Թուխիկյան - Լ. Թուխիկյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան