Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2009 թվականի N 766-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) N 2 հավելվածով հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`

ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]» թիվը փոխարինել «[43]» թվով,

բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)» բառերը,

գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող[52]x25000)» բառերը փոխարինել «(տող[52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի».

3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 766-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

Բ ա ժ ի ն I

Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն ԵՎ դրան հավասարեցված այլ վճարումներ

Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտները [1]

Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսերը [2]

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ [3]

Այլ նվազեցումներ [4]

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [5]

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից

ստացված եկամուտների տեսակը Եկամտի գումարը [6] Դրույքա-չափը [7] Եկամտա-հարկը [8]

Ռոյալթի [9]

Տոկոս [10]

Վարձակալության դիմաց վճար (վարձավճար) [11]

Գույքի օտարման դիմաց եկամուտ [12]

Ընդամենը [13]

● [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)

● [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը

● [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)

● [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները

● [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող[1]-տող[2])+(տող[3]-տող[4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)

● [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը

● [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը

● [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ[6]xսյունակ[7])

● [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[9]/սյունակ[8]+տող10/սյունակ[8]+տող11/սյունակ[8]+տող12/սյունակ [8])

Բ ա ժ ի ն II

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները [14]

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսերը [15]

Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը [16]

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը [17]

● 14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված

եկամուտները

● [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը

● [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

● [17] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող[14]-տող[15]-տող[16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող[25]

Բ ա ժ ի ն III

Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները

Ամիս I II III IV V VI VII VIII IX X XI XII

[18]

[19]

[20]

[21]

[22]

Ընդամենը [23]

● [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

● [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

● [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

● [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող[18]-տող[19]-տող[20])

● [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

● [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը

Բ ա ժ ի ն IV

Տարեկան եկամտահարկի հաշվարկը

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [24]

Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը [25]

Տարեկան եկամուտների ստացման ամիսները [26]

Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը [27]

Հարկվող եկամուտը [28]

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ [29]

Տարեկան հարկվող եկամուտը [30]

Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը [31]

Տարվա համար հաշվարկված եկամտահարկը [32]

Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը [33]

Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը [34]

Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը [35]

Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները [36]

Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը [37]

Այլ պետություններում պահված հարկի գումարը [38]

Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը [39]

Հարկային արտոնությունների գումարը [40]

Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը [41]

Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման) [42]

● [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[5])

● [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող[17])

● [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները

● [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)

● [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25])-տող[27]}

● [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող[28]/1,05)

● [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող[28]-տող[29])

● [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը

● [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[13]+տող[23]+տող[31])

● [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար

● [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[32] և տող[33] առավելագույնը)

● [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)

● [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

● [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

● [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

● [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող[36]+տող[37]+տող[39]+տող[40])

● [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող[34]-տող[41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)

● սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները

(ըստ եռամսյակների)

Եռամսյակը I II III IV Ընդամենը

Գումարը

Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։