ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 794-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930‑Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.
«ե) համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի,
զ) նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակված համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի,
է) համակարգի կենսաթոշակառուների տվյալներում կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի,
ը) համակարգի նախորդ ամսվա ընթացքում մահացած կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի»:
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաuտանի Հանրապետության դատախազին`
ա) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 25-ը էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը,
բ) սկսած 2009 թվականի սեպտեմբեր ամսից` մինչև յուրաքանչյուր ամսվա 10‑ը, էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև սույն որոշման 2-րդ կետի «զ»,«է» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկանքները:
Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի անլուր անձնակազմի կենսաթոշակառուների վրա:»:
2. Որոշումը լրացնել NN 5, 6, 7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 794-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
____________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(մարմնի անվանումը)
01 _________ 200—թ. դրությամբ
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Սոցիալա-
կան քարտի համարը Անձնագրի սերիան, համարը Փաստացի բնակության և հաշվառման վայրի հասցեն Կենսաթոշակի Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու)
տեսակը (հաշմանդամու-
թյան դեպքում` խումբը) նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը չափը ինչ ժամանա-
կահատ-
վածի համար է նշանակված պատ-ճառը օրը, ամիսը, տարեթիվը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 794-Ն որոշման
«Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_______________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
(մարմնի անվանումը) ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
200—Թ. _____________ ԱՄՍԻՆ
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Սոցիալա-կան քարտի համարը Անձնագրի սերիան, համարը Փաստացի բնակության և հաշվառման վայրի հասցեն Կենսաթոշակի
տեսակը (հաշմանդամության դեպքում` խումբը) նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը չափը ինչ ժամանակահատվածի համար է նշանակված
1 2 3 4 5 6 7 8 9
»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 794-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
______________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
(մարմնի անվանումը) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ
200—Թ. _____________ ԱՄՍԻՆ
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Սոցիալա-
կան քարտի համարը Անձնագրի սերիան, համարը Փաստացի բնակության և հաշվառման վայրի հասցեն Կենսաթոշակի Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու),
վերսկսելու
տեսակը (հաշմանդամու-
թյան դեպքում` խումբը) վերահաշվար-
կելու օրը, ամիսը, տարեթիվը չափը ինչ ժամանա-
կահատ-
վածի համար է նշանակված պատ-ճառը օրը, ամիսը, տարեթիվը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 794-Ն որոշման
«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՄԱԿԱՐԳԻ ________________ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(մարմնի անվանումը)
ՄԱՀԱՑԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200—Թ. ____________ ԱՄՍԻՆ
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Սոցիալական քարտի համարը Մահվան օրը, ամիսը, տարեթիվը Հաշվարկված թաղման նպաստի չափը
1 2 3 4 5
»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան