Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2009 թվականի N 805-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների համար ձեռք բերված`

1) համակարգչային տեխնիկան` համաձայն N 1 հավելվածում նշված պայմանագրի գույքի ցանկի և արժեքների, ամրացնել պետական կառավարչական հիմնարկներին և հանձնել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մարմիններին.

2) համակարգչային տեխնիկան` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրերի և արժեքների, ամրացնել պետական կառավարչական հիմնարկներին.

3) համակարգչային տեխնիկան` համաձայն N 3 հավելվածում նշված պայմանագրերի և արժեքների, նվիրել համապատասխան համայնքներին:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի կազմի հաստատումը և այդ գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ այդ մարմիններին հանձնվող գույքի կազմը, և այդ գույքն ամրացնել իրենց կողմից հիմնադրված պետական կառավարչական հիմնարկներին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված համայնքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 21

Երևան

* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։