ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2009 թվականի N 627-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Միջազգային փորձն ուսումնասիրելով` ընդերքի օգտագործման մասին հայեցակարգ մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել ընդերքի օգտագործման մասին հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հուլիսի 28-ի N 627-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ե. Տերտերյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ
Մ. Քամալյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ
Գ. Հովսեփյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»
ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Վ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության պետ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան