Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2009 թվականի N 626-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 266-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 28-ի N 626-Ա որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

մարտի 31-ի N 266-Ա որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN

ը/կ Միջոցառման բովանդակությունը Միջոցառման իրականացման նպատակով ընդունվելիք փաստաթղթին ներկայացվող պահանջները Կատարման ժամկետը Իրականացնող մարմինները

1 2 3 4 5

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրման հայեցակարգի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը Հայեցակարգը պետք է սահմանի ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման պետական միասնական քաղաքականության գերակայությունները, հիմնական սկզբունքները և ուղղությունները, կայուն կառավարման համակարգի հիմքերը։ Հայեցակարգը պետք է առաջարկի համապատասխան ծրագրեր` բնագավառի իրավական, տնտեսական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների համար։ մինչև 2010 թ. փետրվարի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2. Աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակում Սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտի իրավահարաբերությունների` գործունեություն իրականացնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների հստակեցում, ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այլ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

3. Ըստ սանիտարական մաքրման աշխատանքների որակին ներկայացվող պահանջների` քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգման մշակում և հաստատում` մակերեսների ճշգրտմամբ Ելնելով սանիտարական մաքրման որակին ներկայացվող պահանջներից` մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգում` մայրաքաղաքային նշանակության փողոցների և հրապարակների ու համայնքային նշանակության փողոցների և հրապարակների (վերջիններս ըստ բարեկարգվածության աստիճանի դասակարգվում են 1-3-րդ կատեգորիաների)։ մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

4. Սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների միասնական նորմատիվների, տեխնոլոգիական և արժեհաշվարկի կարգի մշակում և հաստատում Հաշվի առնելով Երևան քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգումը և դրանց մաքրման որակին ներկայացվող ներկա պահանջները` ուժը կորցրած է ճանաչվում Երքաղսովետի գործկոմի 1988 թ. մարտի 2-ի N 5/54 որոշումը, մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում են Երևան քաղաքի համար սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների իրականացման` միասնական տեխնոլոգիական կարգը և պարբերականությունը, սպասարկման միասնական նորմաները, սանիտարական մաքրման աշխատողների վարձատրության միասնական դրույքաչափերը, արժեհաշվարկի օրինակելի տարբերակը։ մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

5. Սանիտարական մաքրման որակի նկատմամբ վերահսկողության համակարգի մշակում և ներդրում Մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից քաղաքի փողոցների և հրապարակների սանիտարական վիճակի ամենօրյա հսկողության իրականացման ու մաքրության վիճակի գնահատման կարգը։ Գնահատման սանդղակը և չափանիշները պետք է ներառվեն նույն կարգի մեջ։ Կարգը պետք է պարունակի հայտնաբերված թերությունների վերացման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև պետք է սահմանի մաքրման աշխատանք-ների կատարողականների վճարման վրա սանմաքրման որակի գնահատականի ազդեցության մեխանիզմը և չափերը։ մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

6. Կենցաղային աղբի կուտակման հաշվարկային նորմաների մշակում ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն ըստ աղբ գոյացնող օբյեկտների (բնակչություն, առողջապահության, կրթության, առևտրի, հանրային սննդի, մշակույթի, կենցաղսպասարկման և հանրային ոլորտի այլ օբյեկտներ) կենցաղային աղբի կուտակման միասնական հաշվարկային նորմաների մշակման և ընդունման վերաբերյալ։ մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

7. Բնակչությունից կենցաղային աղբահանության վարձավճարների գանձման միասնական կարգի մշակում Մշակվում և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն Երևան քաղաքի բնակիչներից և կենցաղային աղբ գոյացնող օբյեկտներից աղբահանության վարձավճարների չափի, գանձման միասնական կարգի, աղբահանության պայմանագրի ձևի, բնակիչներից և օբյեկտներից վարձավճարի գանձման միասնական մեխանիզմի (կոռուպցիոն ռիսկ չպարունակող) և դրա նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ։ մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

8. Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանության և շինարարական նորմերի մշակում Նորմաները պետք է սահմանեն հանրապետության բնակավայրերում կենցաղային աղբի կուտակման, հավաքման, տեղափոխման, վերամշակման և տեղադրման բնագավառների օբյեկտների պահպանման, շահագործման, նախագծման և կառուցման պահանջներ։ մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

9.

Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները միասնական օպերատորի (կամ օպերատորների) միջոցով իրականացնելու համար մրցութային փաթեթի նախա-պատրաստում և միջազգային մրցույթի կազմակերպում Մրցութային պայմաններում պետք է ներառվեն աղբավերաբարձման, տեսակավորման և աղբավերամշակման կայանքների կառուցման, աղբի հավաքման ու կուտակման համար մեքենամեխանիզմների ձեռքբերման, սանմաքրման ու աղբահանության սխեմաների մշակման ու կիրառման վերաբերյալ ներդրումային առաջարկները։ Մրցութային փաթեթը նախապես քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ։ մինչև 2010 թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։