Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-07-05-ից մինչև 1998-09-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հուլիսի 1993 թվականի N 344

քաղ. Երևան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների աշխատողների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը 1993 թվականին սահմանել` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 37 տոկոսի չափով և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից (վաստակից)` 1 տոկոսի չափով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկություններն աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 2 տոկոսը փոխանցում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին, իսկ նշված գումարի 35 տոկոսը և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի (վաստակի) 1 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

Պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, սակայն ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունները պարտավոր են գրանցվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում` որպես ապահովադիրներ և սահմանված կարգով ու ժամկետում կատարել պետական սոցիալական ապահովագրական մուծումները:

4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին`

ա) պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ ապահովել սույն որոշման կատարումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։