Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 149-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2009 թ. թիվ 149-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 432 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի մայիսի 27-ի թիվ 22 արձանագրություն) և քննարկելով «Ա/Ձ Հարազատ Արզումանյանի» կողմից ներկայացված 2009 թվականի մայիսի 6-ի դիմումը` «ք. Աբովյան, Կոլտնտեսային շուկայի տարածք, տաղավար» հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Ա/Ձ Հարազատ Արզումանյանին» տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 432 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ա/Ձ Հարազատ Արզումանյանին» (հասցե` Աբովյանի շրջան, գյուղ Կոտայք) հանձնելու պահից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2009 թ. հունիսի 5

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։