ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հունիսի 2009 թ. թիվ 181-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի հունիսի 10-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվության ընկերության 2009 թվականի մայիսի 19-ի և 2009 թվականի հունիսի 2-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ «Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խանջյան 12» հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյան
2009 թ. հունիսի 19
ք. Երևան