Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 8-րդ կետի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
8.1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում բազային տուրքի
10-ապատիկի չափով
8.2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝
8.2.1. տարրական ընդհանուր-1-ին աստիճան բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.2.2. տարրական մասնագիտացված-1-ին աստիճան բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.2.3. տարրական հատուկ-1-ին աստիճան բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝
8.3.1. հիմնական ընդհանուր-2-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.3.2. հիմնական մասնագիտացված-2-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.3.3. հիմնական հատուկ-2-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝
8.4.1. միջնակարգ ընդհանուր-3-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.4.2. միջնակարգ մասնագիտացված-3-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.4.3. միջնակարգ հատուկ-3-րդ աստիճան բազային տուրքի
25-ապատիկի չափով»: