Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 1993 թվականի N 375

քաղ. Երևան

ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Վարազդատ թագավորի անվան ռազմակիրառական մարմնակրթության քոլեջը (նախկին Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտելով քոլեջի գույքի հանձնումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։