ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1993 թվականի N 382
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղետի գոտում շինարարական-վերականգնողական աշխատանքների բարելավման ու կառավարման համակարգի կատարելագործման նպատակով և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 30-ի N 298 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության ռեգիոնալ քաղաքականության գերակայությունների բաժնի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի գոտու հարցերի բաժին, երկու աշխատանքային խմբերով` Գյումրի (Շիրակի աշխատախումբ) և Վանաձոր (Լոռու աշխատախումբ) քաղաքներում, համաձայն N 1 հավելվածի.
բ) երկրաշարժի գոտում բաժնի աշխատանքները կազմակերպելու և կոորդինացնելու համար կնքել աշխատանքային պայմանագիր 2 տարի ժամկետով` ներգրավելով 2 մասնագետ Գյումրի և 2 մասնագետ Վանաձոր քաղաքներից:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը լրացուցիչ հատկացնել 462 հազ. ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(3 կետն ուժը կորցրել է 23.09.94 թիվ 454 որոշում)
4. Պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմին` 10-օրյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի գոտու հարցերի բաժնի աշխատախմբին անհրաժեշտ աշխատասենյակների հատկացման հարցը:
5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Վանաձոր քաղաքում տեղաբաշխված Լոռու գոտու աշխատախմբին հատկացնել մեկական միջգերատեսչական առանձնացված ավտոմատ հեռախոսակապի, հեռավոր կապի և տեղական հեռախոսահամարներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շիրակի աշխատախումբ
տեղաբաշխման վայրը` քաղ. Գյումրի
սպասարկման տարածաշրջանը`
քաղ. Գյումրի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի շրջաններ
Պայմանագրային հիմունքներով աշխատողներ
Մշտապես կցված աշխատողներ -2
-6
ընդամենը` -8
Լոռու աշխատախումբ
տեղաբաշխման վայրը` քաղ. Վանաձոր
սպասարկման տարածաշրջանը` քաղ. Վանաձոր, քաղ. Սպիտակ, քաղ. Դիլիջան, քաղ. Ստեփանավան, Գուգարքի, Իջևանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Տաուշի, Թումանյանի շրջաններ
Պայմանագրային հիմունքներով աշխատողներ
Մշտապես կցված աշխատողներ -2
-3
ընդամենը` -5
ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՊԵՏՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԿՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
Նախարարության, պետվարչության,
գերատեսչության անվանումը Կցվող
մասնա-
գետների
քանակը որից`
քաղ.
Գյումրի քաղ.
Վանաձոր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ շինարարության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ճարտպետվարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ 1
1
2
1
2
2 1
1
1
1
1
1 -
-
1
-
1
1
ընդամենը` 9 6 3