ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 1518-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արամ Թեքեյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արթուր Դոլունց բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Արթուր Ընդ Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար Հ. Քուշկյան