ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 1968-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Գոհար Արեստակեսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Մուրադ Մուրադյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արմեն Գրիգորյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Մանյա Խաչատրյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Լալա Հակոբյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Տրիո Փրոջեքտ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Զարինե Հարությունյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Հրանտ Գրիգորյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Դենս» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Գալադենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Գիսանե» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Արծվանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Մարտին Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Ամիդա» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Յուրա և Գագիկ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Էս-Էյ-Էն Քեը» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Հասմիկ Սիմոնյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Ալինա Բաղդասարյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար Հ. Քուշկյան