Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 1993 թվականի N 394

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման կարգը (կցվում է):

2. Հիմնական ֆոնդերի վերագնահատման սույն կարգով ղեկավարվում են ինչպես պետական, այնպես էլ իրենց նախաձեռնությամբ վերագնահատմանը մասնակցող ոչ պետական ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

հուլիսի 29-ի N 394 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացի բնակելի), ներառյալ հանրակացարանները, կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները և մյուս հիմնական միջոցները, անկախ նրանց տեխնիկական վիճակից (մաշվածության աստիճանից), ինչպես գործող, այնպես էլ պահեստում, անավարտ շինարարությունում կոնսերվացված, չտեղակայված սարքավորումները և վարձակալությամբ հանձնված գույքը: Վերջինս վերագնահատվում է վարձատուի կողմից:

Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական ֆոնդերը, որոնք ֆիզիկապես և բարոյապես մաշված են և ենթակա են դուրսգրման, բայց սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:

2. Հիմնական ֆոնդերը վերագնահատվում են վերականգնման արժեքով, որը որոշվում է դրանց հաշվեկշռային արժեքը վերահաշվարկի համապատասխան գործակցով բազմապատկելով: Վերագնահատվում են առանձին-առանձին` մինչև 1991 թվականը ձեռքբերված, 1991 թվականին ձեռքբերված, 1992 թվականին ձեռքբերված և մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռքբերված հիմնական ֆոնդերը, յուրաքանչյուր ժամանակահատվածի համար կիրառելով վերահաշվարկի համապատասխան գործակիցները:

3. 1993 թվականին ձեռքբերված հիմնական ֆոնդերի թանկացումը հաշվի առնելու համար (արժեզրկման բարձր տեմպերի պահպանման ժամանակահատվածում) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից սահմանվում է հիմնական ֆոնդերի հաշվեկշռային արժեքի ընթացիկ ինդեքսավորման կարգ:

4. Այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց ֆինանսատնտեսական ցուցանիշները, հիմնական ֆոնդերի վերագնահատման արդյունքներով մաշվածության (մարման) գումարի աճի հետևանքով վատթարանում են, կարող են կիրառել մաշվածության իջեցված գործակիցներ` մինչև 50 տոկոսի չափով:

5. Այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնք իրականացնում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող ինվեստիցիոն նշանակալից ծրագրեր, կարող են կիրառել մաշվածության բարձրացված գործակիցներ (արագացված ամորտիզացիա): Արագացված ամորտիզացիան կիրառվում է միայն հիմնական ֆոնդերի ակտիվ մասի նկատմամբ:

6. Մաշվածության իջեցված կամ բարձրացված գործակիցների կիրառման թույլտվությունը, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացմամբ, տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ, այդ մասին տեղյակ պահելով տեղի հարկային ծառայությանը:

7. Հիմնական ֆոնդերի վերագնահատման արդյունքներն ամփոփող աղյուսակների ձևերը մշակում և տեղերին է իջեցնում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։