Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 1795-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 1795-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Դանաֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Է.Դ.Լ. Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Վարդաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Մովմամ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Խաշթառակ ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Պիկուբո» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Նորմեդ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Երևանի քաղաքապետարանի

«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։