Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները
Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները
«Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի` ... 3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և [կուսակցություններին], զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին»: