Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-08-25-ից մինչև 2025-12-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-18Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109271

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

21 հուլիսի 2009 թ.

ք. Երևան N 12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 8-րդ կետը «աշխատակազմը» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը)» բառերով,

2) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթներն անցկացնում է սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) (այսուհետ` համայնքի ղեկավար) կողմից լիազորված անձն է (այսուհետ` լիազորված անձ):»,

3) կարգի 12-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «վեցամսյա ժամկետում» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Ա. Գևորգյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։