Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-08-25-ից մինչև 2025-11-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109273

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

21 հուլիսի 2009 թ.

ք. Երևան N 14-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումը.

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 5-րդ կետում`

ա. «աշխատակազմ» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ) (այսուհետ` աշխատակազմ)» բառերով,

բ. երկրորդ նախադասությունից հանել «համայնքի ղեկավարի» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Ա. Գևորգյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։