Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-11-01-ից մինչև 2009-11-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-11-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2009 թվականի N 12-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1.1. Հավելվածի 27-րդ, 68-րդ, 144-րդ, 203-րդ և 204-րդ կետերում «Կազմակերպական» բառը փոխարինել «Կազմակերպաիրավական» բառերով.

1.2. Հավելվածի 36-րդ, 98-րդ, 156-րդ և 207-րդ կետերից հանել «Ֆինանսաբյուջետային վարչության» բառերը.

1.3. Հավելվածի 68-րդ կետի «1» թիվը` «4» թվով, 144-րդ կետի «2» թիվը՝ «6»-ով, 202-րդ կետում «1» թիվը՝ «3»-ով, 203-րդ կետի «1» թիվը՝ «6»-ով, 204-րդ կետի «1» թիվը՝ «3»-ով.

1.4. Հավելվածը լրացնել 33.1 և 33.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

33.1 Դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի տեղակալ գլխավոր, 2-րդ 1

33.2 Կազմակերպաիրավական վարչության պետի տեղակալ գլխավոր, 2-րդ 1

1.5. Հավելվածի 208-րդ, 209-րդ և 210-րդ կետերում «ավագ» բառը փոխարինել «կրտսեր» բառով։

1.6. Հավելվածի 34-րդ, 73-րդ, 142-րդ, 200-րդ և 201-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ Ա. Մկրտումյան

2009 թ. օգոստոսի 10

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։