Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը և ազատելը

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը և ազատելը

1. Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) պաշտոններում նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։