Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-10-04-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 1993 թվականի N 501

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտասահման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման ժամանակավոր կարգի մասին» N 416 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձեւակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը»:

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։