ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 932-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 23,918.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից`
1) 1,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման համար.
2) 5,048.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի պատկերասրահի մասնակի նորոգման համար.
3) 900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միրաքի դպրոցի մասնակի նորոգման համար.
4) 14,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Էնրիկո Մատտեի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ապակեպատման և տանիքի վերանորոգման համար.
5) 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու N 2 պոլիկլինիկայի ապակեպատման և տանիքի վերանորոգման համար.
6) 650.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցի շենքի ապակեպատման և տանիքի վերանորոգման համար.
7) 800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան գյուղի դպրոցի շենքի ապակեպատման և տանիքի վերանորոգման համար.
8) 120.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցի շենքի ապակեպատման և տանիքի վերանորոգման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 932-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - (23,955.7)
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (23,955.7)
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (23,955.7)
այդ թվում`
09. Ավագ դպրոցների հիմնանորոգում - (23,955.7)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն - (23,955.7)
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում - (23,955.7)
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (23,918.4) -
այդ թվում`
06 Բնակարանային ապահովում (23,918.4) -
այդ թվում`
01 Բնակարանային ապահովում (23,918.4) -
այդ թվում`
02. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (23,918.4) -
ՀՀ քաղաքաշինության նախարարություն (23,918.4) -
Այլ կապիտալ դրամաշնորհներ (23,918.4) -
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 23,918.4 23,955.7
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 23,918.4 23,955.7
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 23,918.4 23,955.7
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 23,918.4 23,955.7
ՀՀ կառավարություն 23,918.4 23,955.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 932-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառա-կան դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների
անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այդ թվում՝ ըստ ծախսատեսակների կապիտալ դրամաշնորհներ
բաժինը խումբը դասը շենքերի և շինություն-ների շինա-րարու-թյուն շենքերի և շինություն-ների կապիտալ վերանո-րոգում նախագծահե-տազոտական, գեոդեզիա-քարտե-զագրական աշխատանքներ ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով այլ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ (23,955.7) (23,955.7) - (23,955.7) - - -
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (23,955.7) (23,955.7) - (23,955.7) - - -
այդ թվում՝
09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում (23,955.7) (23,955.7) - (23,955.7) - - -
այդ թվում՝
Երևան (8,181.6) (8,181.6) - (8,181.6) - - -
թիվ 112 դպրոց (2,651.1) (2,651.1) - (2,651.1) - - -
Արհեստագործական դպրոց (5,530.5) (5,530.5) - (5,530.5) - -
ՀՀ Գեղարքունիքի մարզ (6,623.1) (6,623.1) - (6,623.1) - - -
Գավառի թիվ 3 դպրոց (6,623.1) (6,623.1) - (6,623.1) - - -
ՀՀ Շիրակի մարզ (9,151.0) (9,151.0) - (9,151.0) - - -
Ն. Աղբալյանի անվան վարժարան (9,151.0) (9,151.0) - (9,151.0) - - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 932-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (23,918.4) (23,955.7)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (23,918.4) (23,955.7)
այդ թվում`
09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում - (23,955.7)
այդ թվում`
Երևան - (8,181.6)
թիվ 112 դպրոց - (2,651.1)
Արհեստագործական դպրոց - (5,530.5)
ՀՀ Գեղարքունիքի մարզ - (6,623.1)
Գավառի թիվ 3 դպրոց - (6,623.1)
ՀՀ Շիրակի մարզ - (9,151.0)
Ն. Աղբալյանի անվան վարժարան - (9,151.0)
10 06 01 02 Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (23,918.4) -
այդ թվում`
բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար (23,918.4) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան