Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2009 թվականի N 934-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը և պատվաստումների ազգային օրացույցը հաստատելու մասին» N 2119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) 2009 թվականի սեպտեմբերի 1-ից կիրառվող պատվաստումների օրացույցը` համաձայն N 6 հավելվածի».

2) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից և կիրառվում է 2009 թվականի հուլիսի 15-ին և հետո ծնված, ինչպես նաև մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ: 2009 թվականի հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 934-Ն որոշման

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2005 թվականի

նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Պատվաստման ժամկետը Պատվաստանյութի անվանումը Պատվաստման հերթական դեղաչափը

Ծնվելուց հետո 24-48 ժամվա ընթացքում ԲՑԺ 1

Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում ՎՀԲ 1

6 շաբաթական (1.5 ամսական) ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ 1

10 շաբաթական (2.5 ամսական) ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ 2

14 շաբաթական (3.5 ամսական) ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ, ՕՊՎ 3

12 ամսական ԿԿԽ 1

18 ամսական ԱԿԴՓ, ՕՊՎ 4

6 տարեկան ԱԴՓ-Մ 1

6 տարեկան ՕՊՎ 5

6 տարեկան ԿԿԽ 2

16 տարեկան ԱԴՓ-Մ 2

26 տարեկան ԱԴՓ-Մ 3

36 տարեկան ԱԴՓ-Մ 4

46 տարեկան ԱԴՓ-Մ 5

56 տարեկան ԱԴՓ-Մ 6

Պատվաստանյութի անվանումը Հիվանդությունների հակածինների պարունակությունը

ԲՑԺ Տուբերկուլոզ (պալարախտ)

ՎՀԲ Հեպատիտ Բ

ԱԿԴՓ(ՎՀԲ)ՀԻԲ Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի

ՕՊՎ Պոլիոմիելիտ

ԿԿԽ Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

ԱԴՓ-Մ Դիֆթերիա, փայտացում

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։