ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2009 թվականի N 427-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 17 արձանագրության 37-րդ կետի հանձնարարականի`
Ստեղծել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հրապարակային և մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մայիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թվականի
մայիսի 26-ի N 427-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Վարդանյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Ասլանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա.Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Հ. Սարգսյան - ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ա. Դարբինյան - Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ)
Ա. Զաքարյան - «Առավոտ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Ազգ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ)
Ռ. Հովհաննիսյան - «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)
Գ. Աբրահամյան - ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Իգիթյան - ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Հավելվածը խմբ. 02.07.09 N 546-Ա, փոփ. 04.08.09 N 658-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան