Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 172-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11409298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

11 օգոստոսի 2009 թ.

ք. Երևան N 69-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 172-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի «Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 172-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Աճուրդի անցկացման կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) կանոնակարգի 2.6 կետից հանել «` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաստատված սակագներով (այսուհետև` հաստատված սակագներով)» բառերը,

2) կանոնակարգի 2.8 կետից հանել «` հաստատված սակագներով» բառերը,

3) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 3.5 և 3.6 կետերը:

Վարչության պետ` Կ. Կիրակոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։