Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2009 թվականի N 719-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետությունում նշվելիք տոների և տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 27-ի N 719-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Պողոսյան - ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն

Ա. Էդոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ

Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի ու ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ

Արտակ վարդապետ

Տիգրանյան - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանօրեից տեսուչ (համաձայնությամբ)

Ա. Ջալյան - «Ազգաբանական հետազոտական հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Խառատյան - ազգագրագետ (համաձայնությամբ)

Գ. Ստեփանյան - ազգագրագետ (համաձայնությամբ)

Ա. Փահլևանյան - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտական աշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ)

Ա. Սահակյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։