ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2009 թվականի N 961-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 121.8 քառ. մետր մակերեսով, 401450 դրամ հաշվեկշռային արժեքով, և Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 14.1 քառ. մետր մակերեսով, 49307 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել այդ տարածքներում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին, սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 20-ի N 961-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2.աՀԱՍՑԵՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը,
անունը Անձնագրա-
յին տվյալները Բնակտարա-
ծության հասցեն, սենյակների թիվը Հատկաց-
ման
տարե-թիվը Բնակարանի մակերեսը (քառ.մ) Հաշվե-
կշռային արժեքը
(դրամ) Սեփակա-
նության տեսակը Բնակտա-րածության պատկանե-լությունը
1 2 3 4 5 6 7 8
Մարյանյան Լյուդմիլա Գրիգորի AH 0598464, տրված`
12.06.2008թ., 003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան, N 306 սենյակ 2004 թ. 17,4 57350 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Գյուլուշանյան Ծովիկ Պողոսի AG 0272623, տրված` 06.04.2004 թ.,
003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 617 սենյակ 1992 թ. 17,4 57350 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Քամալյան Լարիսա Արամի AH 0668258, տրված` 13.09.2008 թ.,
003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 112 սենյակ 2003 թ. 17.4 57350 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Թորոսյան Ալեքսանդր Բորիսի AF 0605101, տրված` 03.12.2002 թ., 003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 707 սենյակ 1999 թ. 17.4 57350 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Ազիզյան Սվետլանա Վադիմի AF 0388256, տրված` 14.12.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 701 սենյակ 2000 թ. 17.4 57350 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Հարությունյան Մարինա Օսիպի AF 0760765, տրված` 01.08.2003 թ., 057-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 214 սենյակ 1989 թ. 17.4 57350 ընդհանուր համատեղ սեփականություն «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Կազարովա Եվգենիյա Արֆիյարի AF 0337098, տրված` 15.06.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 601 սենյակ 1990 թ. 17.4 57350 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Ընդամենը 121.8 401450
Եգանյան Պյոտր Թարխանի AF 0282360, տրված` 31.03.2001 թ., 029-ի կողմից քաղ. Երևան,
Արցախի 4-րդ նրբ., 10/2 հանրակա-
ցարան,
N 321 սենյակ 2002 թ. 14.1 49307 սեփականության իրավունքով «Հանրակացա-րաններ» ՓԲԸ
Ընդամենը 14.1 49307
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան