Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2009 թվականի N 974-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 31

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 974-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումն ու բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:

2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բուսական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի բույսերի տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:

3. Հաշվառումն իրականացվում է տվյալ բույսի տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:

II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:

5. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի (բարձրակարգ ու ստորակարգ բույսեր և սնկեր) և նրանց աճելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում օգտագործման ենթակա բուսատեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով ժամանակակից տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից.

3) բնակչության կողմից առավել օգտագործվող և տարածված օգտակար բույսերի պաշարների գնահատումը և բնակչությանն իրազեկման ապահովումը.

4) ազգային և միջազգային համագործակցությանը խթանելը.

5) ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` բուսական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

6. Բուսական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը բուսական աշխարհի պետական կադաստրը վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:

8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հերբարիումային նյութեր, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (բուսատեսակների ներկա վիճակի, տարածվածության, աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, հերբարիումային նյութերի հավաք, լրացում և այլն):

9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:

10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:

IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

11. Բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին:

12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրանք նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 974-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Կատարման

պատասխանատուն Ժամկետը Ակնկալվող արդյունքները Ֆինանսա-վորման աղբյուրը

1 2 3 4 5 6

1. ՀՀ բուսական աշխարհի (բարձրակարգ, ստորակարգ բույսեր և սնկեր) ներկա վիճակի, տարածվածության ուսումնասիրություն` ըստ ֆլորիստիկ շրջանների`

1) բուսատեսակների մասին ելակետային տեղեկատվության հավաք.

2) բուսատեսակների և համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունները բացահայտելու նպատակով դաշտային ուսումնասիրությունների իրականացում ՀՀ ամբողջ տարածքում.

3) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող բուսատեսակների պաշարների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացում ՀՀ ամբողջ տարածքում.

4) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող բուսատեսակների տարածման արեալների քարտեզագրում ըստ տեսակների ՀՀ բնապահպանության

նախարարություն 2010-2020 թթ. ՀՀ բուսական աշխարհի ներկա վիճակի նկարագիր, կենսաբազմազա-նության և կենսառե-սուրսների գնահատում օրենքով չարգելված միջոցների հաշվին

2. Տեղեկատվության մշակում, վերլուծություն, ամփոփում`

1) ստացված ելակետային տեղեկատվության մշակում.

2) դաշտային ուսումնասիրությունների արդյունքների մշակում.

3) ամբողջական տեղեկատվության համեմատական վերլուծություն և ամփոփում.

4) տեղեկատվական բազայի ստեղծում ՀՀ բնապահպանության նախարարություն 2010-2020 թթ. ՀՀ բուսական աշխարհի վիճակի մասին կանո-նակարգված տեղեկատվություն և դրա հիման վրա բուսական պաշարների օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակներ օրենքով չարգելված միջոցների հաշվին

3. Բուսական աշխարհի տեսակային կազմի ճշգրտում`

1) բարձրակարգ, ստորակարգ բուսատեսակների և սնկերի տեսակների ցուցակների կազմում.

2) բուսատեսակների արեալների քարտեզի կազմում.

3) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող բույսերի լուսանկարների, տեսանյութերի պատրաստում ՀՀ բնապահպանության նախարարություն 2012-2015 թթ. բուսական աշխարհի ճշգրտված տեսակային կազմի առկայություն օրենքով չարգելված միջոցների հաշվին

4. Հայաստանի Հանրապետությունում հանդիպող բուսական տեսակների մասին առկա տեղեկատվության թվայնացում ՀՀ բնապահպանության նախարարություն 2016-2020 թթ. տեղեկատվական բազայի առկայություն օրենքով չարգելված միջոցների հաշվին

5. Հայաստանի Հանրապետությունում հանդիպող բուսական տեսակների վերաբերյալ հանրամատչելի գրքերի, ֆոտոալբոմների, ուղեցույցների պատրաստում, լուսաբանումներ պարբերական մամուլում ՀՀ բնապահպանության նախարարություն 2018-2020 թթ. Հայաստանի Հանրա-պետությունում հանդիպող բուսա-տեսակների մասին հանրամատչելի տեղեկատվության առկայություն օրենքով չարգելված միջոցների հաշվին

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։