Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՈՐՍՈՐԴՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՈՂՈՐԿԱՓՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱՑԱՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2009 թվականի N 976-Ա

«ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՈՐՍՈՐԴՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՈՂՈՐԿԱՓՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱՑԱՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 28-րդ, հոդվածներին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին բաժնի 5-րդ կետին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետությանկառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 2, գործունեության իրականացմանվայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) տալ զենքի (ողորկափող որսորդական հրացանի փամփուշտներ) արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (ողորկափող որսորդական հրացանի փամփուշտներ) արտադրության լիցենզիայի տրամադրումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։