Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2009 թվականի N 742-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը 2009 թվականի սեպտեմբերի 6-8-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի (15 մարդ)` Հայաստանում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը`1999500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։