Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20 ՕԳՈՍՏՈՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 750-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 օգոստոսի 2009 թ. N 750-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 3106-«Գյուղատնտեսական աշխատանքների մեխանիկական ապահովում» մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` 3106-«Գյուղատնտեսական աշխատանքների մեխանիկական ապահովում» մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

Նախարար`

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։