Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 24 ՕԳՈՍՏՈՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-224-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

24 օգոստոսի 2009 թ.

ք. Երևան N 09-224-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 24.08.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 27.07.2009 թ. թիվ 09-182-Լ հրամանով, համարել վերացված։

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (24.08.2009թ. հր. N 09-224-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավա-բանական անձ(անվանումը և գործու-

նեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-

ման համարը

(ՀՎՀՀ) Գրանց-

ման համարը Գործու-

նեության տեսակը Գործու-

նեության

իրակա-

նացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյա-

նում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-

թյուններ

3 «էդուարդո» ՍՊԸ Երևան, Պ. Սևակի1/1 բն. 17 ԱԳN0421 24.07.03թ. 00017956 421 Ռիելթո-

րական գործու-

նեություն ՀՀ Անժամկ. կոմիտեի 27.07.08թ. N 08-– 182-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։