ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1031-Ա
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ` ՀԱՅԵՐԵՆՈՎ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուն­վարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կա­ռա­վա­րության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 162-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հայրենիք-սփյուռք գործակցության վերաբերյալ պաշտոնական նյու­թերի ժողովածուի հայերենով և անգլերենով հրատարակման ծախսերը` համաձայն հավել­վածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1031-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ` ՀԱՅԵՐԵՆՈՎ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ
NN
ը/կ Աշխատանքների նկարագիրը Չափի միավորը Քանակը Միավորի գինը (դրամ) Ընդամենը (դրամ)
1. Գիրք. չափը` A4 ,ծավալը` մինչև 350 էջ, տպաքանակը` 500 օրինակ, կազմը` փափուկ 4+4
2. Հրատարակչական աշխատանք
Նյութերի խմբագրական-սրբագրական աշխատանք էջ 350 600 210.000
3. Նկարների մշակում, էջադրում-ձևավորում էջ 350 1000 350.000
4. Գունաբաժանում կգ 36 3500 126.000
5. Ձևանմուշի (ֆորմա) պատրաստում 116 1500 174. 000
6. Թուղթ 90 գ, կավճապատ կգ 695 800 556.000
7. Տպագրություն 116 5000 580.000
8. Կազմի տպագրություն և լամինացիա 90.000
9. Կազմարարական աշխատանքներ հատ 500 540 270.000
Ընդամենը 2.356.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան