Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1036-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:

3. Սահմանել, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն ժամանումից առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն են ներկայացնում պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

1. Հյուրանոցային ծախս (օրական) Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։

2. Պատվիրակության անդամի սննդի հետ կապված ծախս (օրական) մեկ անձի համար` մինչև 8000.0 դրամ

3. Պաշտոնական ճաշի հետ կապված ծախս մեկ անձի համար` մինչև 12500.0 դրամ

4. Սուրճի ընդմիջման հետ կապված ծախս մեկ անձի համար` մինչև 1500.0 դրամ

5. Դահլիճի վարձակալությունն իրականացվում է ըստ անհրաժեշտության Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։

6. Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը որոշվում է` ելնելով պատվիրակության անդամների թվից`

1) պատվիրակության ղեկավարի համար՝ մեկ մարդատար ավտոմեքենա

2) պատվիրակության անդամների համար` մինչև 10 անդամ ունեցող պատվիրակության դեպքում յուրաքանչյուր 3 անձի համար` մեկ մարդատար ավտոմեքենա

3) 10-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում՝ ավտոբուս (ուղևորատարությունից ելնելով) Փոխհատուցվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան։

7. Թարգմանչական ծառայությունների վճար` մեկ թարգմանչի համար: 5-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում` թարգմանիչների (ուղեկցող անձանց) թիվը պետք է որոշվի պատվիրակության 5-ից ոչ ավելի անդամների համար` մեկ թարգմանչի (ուղեկցողի) հաշվով մեկ ժամվա համար`

- սովորական թարգմանություն` մինչև 5000.0 դրամ

- համաժամանակյա թարգմանություն` մինչև 22000.0 հազ. դրամ

8. Հուշանվերներ` հայկական խորհրդանիշով ղեկավարի համար` մինչև 20000.0 դրամ, պատվիրակության մյուս անդամների համար` մինչև 10000.0 դրամ

9. Մշակութային միջոցառումներ մեկ անձի համար` մինչև 2000.0 դրամ

10. Գրասենյակային և այլ ծախսեր մեկ անձի համար` մինչև 3000.0 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։