ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 1027-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 16-ի N 926-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 0.589 հեկտար հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, այդ թվում`
1) 0.525 հեկտար` համայնքային սեփականություն հանդիսացող` բնակավայրերի կատեգորիայի ընդհանուր օգտագործման հողեր.
2) 0.064 հեկտար` պետական սեփականություն հանդիսացող` հատուկ նշանակության հողեր:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրված հողերը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 1027-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան