ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 275-Ա
«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 227,161.0 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, 9 ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, 9 ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 275-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN
ը/կ Հրատարակման անվանումը Թիվը (հատ) Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը (հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)
1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր 400 102 22.795 930.036 120 111604320
2. Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր 400 37 16.178 239434.4 130 31126472
3. Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր 400 55 0.85 18700 130 2431000
4. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) 400 4 25.305 40488 140 5668320
5. Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 400 5 50.7 101.400 130 13182000
Ընդամենը 164012112
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 275-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN ը/կ Անվանումը Տարեկան միջին թիվը Միջին գինը (դրամ) Գումարը (հազ. դրամ)
1 2 3 4 5
1. Ամուսնության վկայական 30000 131,1 3933000
2. Ամուսնալուծության վկայական 9900 131,1 1297890
3. Ծննդյան վկայական 70000 131,1 9177000
4. Մահվան վկայական 41700 131,1 5466870
5. Հայրության ճանաչման վկայական 18000 131,1 2359800
6. Ծննդյան գրանցման ակտ (80 էջ) 700 2100 1470000
7. Ամուսնության գրանցման ակտ 450 2100 945000
8. Ամուսնալուծության գրանցման ակտ 150 2100 315000
9. Մահվան գրանցման ակտ 500 2100 1050000
10. Հայրության ճանաչման ակտ 300 2100 630000
11. Որդեգրման գրանցման ակտ (30 էջ) 60 750 45000
12. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ (30 էջ) 80 750 60000
13. Մուտքի մատյան (մեծ) 30 4100 123000
14. Մուտքի մատյան (փոքր) 20 2700 54000
15. Ելքի մատյան (մեծ) 10 4100 41000
16. Մատյան (փոքր) 5 2200 11000
17. Քաղաքացիական ծառայության մրցույթների ամփոփաթերթ 1000 100 100000
18. ՔԿԱԳ-ի դիմումների հաշվառման մատյան 200 3500 700000
19. ՔԿԱԳ-ի ծննդյան դիմումների հաշվառման մատյան 200 3500 700000
20. ՔԿԱԳ-ի տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան 150 3500 525000
21. ՔԿԱԳ-ի վկայականների ելքի հաշվառման մատյան 150 3500 525000
22. Սեղանամատյան 400 4100 1640000
23. Իրավաբանական անձանց գրանցամատյան 100 6817,2 681720
24. Անհատ ձեռնարկատերերի գրանցամատյան 100 6817,2 681720
25. Ձևաթուղթ 2.1 A 4/1 266000 8.5 2261000
26. Ձևաթուղթ 2.2 A 4/1 95740 10 957400
27. Ձևաթուղթ 2.2 A 3/1 5500 22 121000
28. Ձևաթուղթ 28.1 A 3/1 2500 88 220000
29. Ձևաթուղթ 2.2 A 4/2 13000 11 143000
30. Ձևաթուղթ 2.1 A 5/2 16000 7 112000
Ընդամենը 36346400
(Հավելվածը խմբ. 10.09.09 N 1029-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 275-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ
Անվանումը Թիվը (հատ) Գումարը
(հազ. դրամ)
Էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում 1 26802.5
Ընդամենը 1 26802.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան