Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2009 թվականի N 800-Ա

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը`

1. Էրեբունի-Երևան օրը նշելու հետ կապված միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2009 թվականի հոկտեմբերի 11-ին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու համար`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը միջոցառման անցկացման վայրերում.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառման ընթացքում ապահովել դրա անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։