Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.3-րդ հոդվածով.
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.3-րդ հոդվածով.
«Հոդված 19.3. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Ռազմական նշանակության արտադրանք
ներմուծելու և արտահանելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով
2. Ռազմական նշանակության արտադրանքի
տարանցիկ փոխադրում իրականացնելու
համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 400-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով
3. Ռազմական նշանակության արտադրանքի
առևտրի միջնորդական գործունեություն
իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 400-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով