Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 1994 թվականի N 29

քաղ. Երևան

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համաձայնագրի 1 հոդվածի 11-րդ կետի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների և ծառայողների ամենամյա արձակուրդների օրերը հաշվարկելիս ներառել միայն աշխատանքային օրերը, անկախ ամենամյա արձակուրդների ժամանակահատվածից և տևողությունից:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` 15-օրյա ժամկետում տալ սույն որոշմամբ սահմանված ամենամյա արձակուրդների օրերի հաշվարկման նոր կարգի կիրառման վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։