Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈԻՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀՀ-ԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-10-01-ից մինչև 2010-03-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-03-25Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի ԵՎ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

է) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափը` համաձայն N 7 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:

(1.1-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի վճարման և գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

3. Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:

(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն)

5.(5-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` հիմնական աշխատանքի վայր ժամանելու օրը:

7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):

(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն)

8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի հրամանով գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:

9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)

10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:

(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:

(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)

12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)

14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան հրամանը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:

15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:

16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան հրամանի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

18. Գիշերավարձը հատուցելու դեպքում` հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը, ինչպես նաև հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան հրամանի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:

19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:

Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով (որի վաճառքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ) ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

(Վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)

20.(20-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:

(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն)

22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:

(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)

23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության տարածքում եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը

Օրապահիկի ծախսերի չափը

(դրամ) Գիշերավարձի չափը (դրամ)

նվազագույն առավելագույն (պետական և համայնքային

բյուջեների միջոցներից

հատկացվող ծախսերի)

տարածք և ԼՂՀ Երևան

2000 5000 15000 25000

Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը

NN

ը/կ Երկրները Օրապահիկի ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)

եվրո ԱՄՆ-ի դոլար եվրո ԱՄՆ-ի

դոլար

1 2 3 4 5 6

1. ԱԼԲԱՆԻԱ

Տիրանա 58 108

տարածք 45 54

2. ԱԼԺԻՐ

Ալժիր 144 144

տարածք 62 47

3. ԱՄՆ

Վաշինգտոն 103 218

Նյու Յորք 101 246

Լոս Անջելես 79 168

ԱՄՆ (տարածք) 76 125

4. ԱՆԳՈԼԱ

Լուանդա 118 145

տարածք 60 70

5. ԱՆՏԻԳՈՒԱ և ԲԱՐԲՈՒԴԱ

Անտիգուա 124 172

Բարբուդա

6. ԱՎՍՏՐԱԼԻԱ

Կանբերա 162 150

տարածք 120 141

7. ԱՎՍՏՐԻԱ 119 98

8. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբու Դաբի 112 239

տարածք 94 159

9. ԱՐԳԵՆՏԻՆԱ

Բուենոս Այրես 78 158

տարածք 56 38

10. ԱՖՂԱՆՍՏԱՆ

Քաբուլ 77 81

տարածք 48 74

11. ԲԱՆԳԼԱԴԵՇ

Դակա 36 67

տարածք 20 18

12. ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12) 100 133

ԲԱՐԲԱԴՈՍ(16.12-15.04) 102 153

13. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

(21.04-19.12) 101 173

ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

(20.12-20.04) 107 199

14. ԲԱՀՐԵՅՆ 73 180

15. ԲԵԼԳԻԱ 116 174

16. ԲԵԼԻԶ

Բելիզ 80 124

տարածք 67 85

17. ԲԵՆԻՆ

Պորտո-Նովո 79 86

տարածք 37 57.34

18. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-14.12) 37 112

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.03-30.11) 80 135

19. ԲՈՒԹԱՆ

Թխիմփխու 44 84

տարածք 25 42

20. ԲՈԼԻՎԻԱ

Սուկրե 15 37

տարածք 17 28

21. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ

Սարաևո 60 94

տարածք 37 46

22. ԲՈՏՍՎԱՆԱ

Գաբորոնե 65 122

տարածք 39 59

23. ԲՐԱԶԻԼԻԱ

Բրազիլիա 85 217

տարածք 42 95

24. ԲՐՈՒՆԵՅ

Բանդար-Սերի-Բագավան 86 141

25. ԲՈՒԼՂԱՐԻԱ

Սոֆիա 56 126

տարածք 26 32

26. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ

Ուագադուգու 89 97

տարածք 42 44

27. ԲՈՒՐՈՒՆԴԻ

Բուժումբուրա 71 131

տարածք 26 18

28. ԳԱԲՈՆ

Լիբրեվիլ 143 149

տարածք 50 66.12

29. ԳԱՄԲԻԱ

Բանժուլ 88 144

տարածք 20 29

30. ԳԱՅԱՆԱ

Ջորջթաուն 56 131

տարածք 22 44

31. ԳԱՆԱ

Ակրա 32 65

տարածք 23 40

32. ԳԵՐՄԱՆԻԱ

Բեռլին 90 134

տարածք 76 86

33. ԳՎԱՏԵՄԱԼԱ

Գվատեմալա 86 97

տարածք 66 63

34. ԳՎԻՆԵԱ

Կոնակրի 63 98

տարածք 21 19

35. ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ

Բիսաու 86 140

տարածք 68 50

36. ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) 83 136

ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) 91 161

37. ԴԱՆԻԱ 138 206

38. ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սանտո-Դոմինգո 74 112

տարածք 27 40

39. ԵԳԻՊՏՈՍ

Կահիրե 73 119

տարածք 31 41

40. ԵԹՈՎՊԻԱ

Ադիս Աբեբա 27 72

տարածք 21 24

41. ԵՄԵՆ

Սանա 62 75

տարածք 30 33

42. ԶԱՄԲԻԱ

Լուսակա 66 100

տարածք 36 56

43. ԶԻՄԲԱԲՎԵ

Խարարե 98 103

տարածք 65 102

44. ԷԿՎԱԴՈՐ

Կիտո 89 89

տարածք 41 41

45. ԷՐԻԹՐԵԱ

Ասմերա 43 54

տարածք 32 17

46. ԹԱԻԼԱՆԴ

Բանգկոկ 85 127

տարածք 24 40

47. ԹՈՒՆԻՍ

Թունիս 86 90

տարածք 66 58

48. ԹՈՒՐՔԻԱ

Անկարա 64 82

Ստամբուլ 75 117

տարածք 42 58

49. ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ջակարտա 70 90

տարածք 35 52

50. ԻՌԼԱՆԴԻԱ 93 158

51. ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ) 117 190

ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.) 129 249

52. ԻՍՊԱՆԻԱ

Մադրիդ 116 147

տարածք 64 101

53. ԻՍՐԱՅԵԼ

Թել Ավիվ 119 178

Երուսաղեմ 82 134

տարածք 84 74

54. ԻՏԱԼԻԱ

Հռոմ 108 143

տարածք 101 89

55. ԻՐԱՆ

Թեհրան 68 151

տարածք 54 69

56. ԻՐԱՔ

Բաղդադ 51 70

տարածք 51 46

57. ԼԱՈՍ

Վյենտյան 31 44

տարածք 18 13

58. ԼԵՀԱՍՏԱՆ

Վարշավա 84 178

տարածք 68 127

59. ԼԵՍՈԹՈ

Մասերու 51 95

տարածք 42 66

60. ԼԻԲԱՆԱՆ

Բեյրութ 101 128

տարածք 42 65

61. ԼԻԲԵՐԻԱ

Մոնրովիա 129 129

տարածք 33 25

62. ԼԻԲԻԱ

Տրիպոլի 70 120

տարածք 57 54

63. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ 54 45

64. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 79 104

65. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պրայա 129 123

տարածք 90 49

66. ԿԱՄԵՐՈՒՆ

Յաունդե 77 112

տարածք 52 52

67. ԿԱՄԲՈՋԱ

Պնոմպեն 51 77

տարածք 17 19

68. ԿԱՆԱԴԱ

Օտավա 157 176

տարածք 104 139

69. ԿԱՏԱՐ 117 191

70. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բանգի 84 81

տարածք 22 11

71. ԿԻՊՐՈՍ

Նիկոսիա 101 135

տարածք 93 109

72. ԿՈԼՈՒՄԲԻԱ

Բոգոտա 60 140

տարածք 19 34

73. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Մորոնի 67 96

տարածք 46 37

74. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-30.04) 72 178

ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-30.11) 64 119

75. ԿՈՆԳՈ

Բրազավիլ 30 160

տարածք 31 48

76. ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)

Կինշասա 22 113

տարածք 26 38

77. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ

Սան Խոսե 51 96

տարածք 7 50

78. ԿՈՏ Դ, ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Յամուսուկրո 103 61

տարածք 42 30

79. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փխենյան 52 96

տարածք 51 60

80. ԿՈՒԲԱ

Հավանա 96 137

տարածք 44 72

81. ՀԱԻԹԻ

Պորտ-օ-Պրենս 104 99

տարածք 30 72

82. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ

Մալաբո 128 138

տարածք 75 88

83. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Սեուլ 189 189

տարածք 156 108

84. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պրիտորիա 68 116

տարածք 55 85

85. ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ

Բելգրադ 88 121

տարածք 45 59

86. ՀՆԴԿԱՍՏԱՆ

Դելի 45 110

տարածք 35 78

87. ՀՈՆԴՈՒՐԱՍ

Տեգուսիգալպա 65 89

տարածք 31 58

88. ՀՈՆԿՈՆԳ 90 220

89. ՀՈՐԴԱՆԱՆ

Աման 78 132

տարածք 74 102

90. ՀՈՒՆԱՍՏԱՆ

Աթենք 88 156

տարածք 59 100

91. ՀՈՒՆԳԱՐԻԱ 95 177

92. ՃԱՊՈՆԻԱ

Տոկիո 133 156

տարածք 90 90

93. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ

Անտանանարիվու 75 100

տարածք 33 35

94. ՄԱԼԱՎԻ

Լիլոնգվե 38 54

տարածք 32 44

95. ՄԱԼԱԶԻԱ

Կուալա-Լումպուր 73 94

տարածք 51 91

96. ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մալե 46 90

տարածք (մայիս-հուլիս) 105 171

տարածք (օգոստոս-ապրիլ) 125 267

97. ՄԱԼԹԱ 131 174

98. ՄԱԼԻ

Բամակո 158 134

տարածք 75 87

99. ՄԱԿԱՈ 47 92

100. ՄԱՎՐԻԿԻ

Պորտ Լուի 88 144

տարածք 14 92

101. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ

Նուակշոտ 86 128

տարածք 14 19

102. ՄԱՐՈԿԿՈ

Ռաբատ 71 106

տարածք 52 69

103. ՄԱԿԵԴՈՆԻԱ

Սկոպյե 47 111

տարածք 30 55

104. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)

Լոնդոն 166 270

տարածք 117 286

105. ՄԵՔՍԻԿԱ

Մեխիկո 117 175

տարածք 78 99

106. ՄՅԱՆՄԱ

Յանգոն 38 52

տարածք 17 22

107. ՄՈԶԱՄԲԻԿ

Մապուտու 86 90

տարածք 40 48

108. ՄՈՆԱԿՈ 87 115

109. ՋԱՄԱՅԿԱ

Քինգստոն 71 127

տարածք (16.04-14.12) 27 178

տարածք (15.12-15.04) 35 233

110. ՆԱՄԻԲԻԱ

Վինդհուկ 56 105

տարածք 25 29

111. ՆԵՊԱԼ

Կատմանդու 48 75

տարածք 15 21

112. ՆԻԳԵՐ

Նիամեյ 56 103

տարածք 32 37

113. ՆԻԳԵՐԻԱ

Աբուջա 56 88

տարածք 42 74

114. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 105 128

115. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ

Մանագուա 63 98

տարածք 34 48

116. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

Վելինգտոն 122 143

տարածք 103 126

117. ՆՈՐՎԵԳԻԱ 116 225

118. ՇՎԵԴԻԱ

Ստոկհոլմ 91 289

տարածք 84 228

119. ՇՎԵՅՑԱՐԻԱ 142 166

120. ՇՐԻ ԼԱՆԿԱ

Կոլոմբո 47 63

տարածք 25 47

121. ՉԱԴ

Նջամենա 97 189

տարածք 51 64

122. ՉԵԽԻԱ

Պրահա 95 203

տարածք 34 56

123. ՉԻԼԻ

Սանտյագո 83 93

տարածք 73 101

124. ՉԻՆԱՍՏԱՆ

Պեկին 96 96

տարածք 41 65

125. ՊԱԼԱՈՒ ԿՂԶԻ

Կորոր 101 158

տարածք 25

126. ՊԱԿԻՍՏԱՆ

Իսլամաբադ 37 85

տարածք 20 40

127. ՊԱՆԱՄԱ

Պանամա 84 87

տարածք 28 28

128. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

Պորտ Մորսբի 74 137

տարածք 36 43

129. ՊԱՐԱԳՎԱՅ

Ասունսյոն 35 81

տարածք 20 29

130. ՊԵՐՈՒ

Լիմա 107 107

տարածք 57 66

131. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 91 131

132. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04) 131 253

ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12) 137 319

133. ՋԻԲՐԱԼԹԱՐ 61 64

134. ՋԻԲՈՒԹԻ

Ջիբութի 64 91

տարածք 42 38

135. ՌՈՒԱՆԴԱ

Կիգալի 55 113

տարածք 30 32

136. ՌՈՒՄԻՆԻԱ

Բուխարեստ 77 142

տարածք 47 70

137. ՍԱԼՎԱԴՈՐ

Սան Սալվադոր 70 104

տարածք 36 46

138. ՍԱՄՈԱ

Ապիա 55 174

տարածք 7 18

139. ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

140. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ

Սան Տոմե 43 77

տարածք 45 50

141. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Էր-Ռիադ 86 130

տարածք 63 69

142. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 57 90

143. ՍԵՆԵԳԱԼ

Դակար 105 145

տարածք 63 69

144. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12) 79 114

ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ(15.12-14.04) 83 154

145. ՍԻԵՐԱ ԼԵՈՆ

Ֆրիթաուն 68 61

տարածք 29 31

146. ՍԻՆԳԱՊՈՒՐ 128 201

147. ՍԻՐԻԱ

Դամասկոս 64 113

տարածք 27 53

148. ՍՈՄԱԼԻ

Մոգադիշո 29 57

տարածք 15 20

149. ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Խոնիարա 71 73

տարածք 21 18

150. ՍՎԱԶԻԼԵՆԴ

Մբաբանե 53 112

տարածք 52 89

151. ՍՈՒԴԱՆ

Խարտում 60 106

տարածք 41 32

152. ՍՈՒԼԹԱՆԱՏ ՕՄԱՆ

Մասկատ 109 193

տարածք 72 87

153. ՍԼՈՎԱԿԻԱ

Բրատիսլավա 105 214

տարածք 59 100

154. ՍԼՈՎԵՆԻԱ

Լյուբլյանա 65 137

տարածք 35 83

155. ՍՈՒՐԻՆԱՄ 60 121

156. ՎԱՆՈՒԱՏՈՒ

Պորտ Վիլա 149 190

տարածք 46 47

157. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Կարակաս 89 146

տարածք 35 42

158. ՎԻԵՏՆԱՄ

Հանոյ 41 75

տարածք 22 38

159. ՏԱՆԶԱՆԻԱ

Դար-Էս-Սալամ 38 90

տարածք 28 44

160. ՏՈԳՈ

Լոմե 113 118

տարածք 38 24

161. ՏՈՆԳԱ

Նուկուալոֆա 76 104

տարածք

162. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ

ՏՈԲԱԳՈ (15.04-15.12) 119 151

ՏՈԲԱԳՈ (16.12-14.04) 124 179

տարածք 114 195

163. ՈՒԳԱՆԴԱ

Կամպալա 58 135

տարածք 23 50

164. ՈՒՐՈՒԳՎԱՅ

Մոնտեվիդեո 57 117

տարածք 41 44

165. ՔԵՆԻԱ

Նայրոբի 73 129

տարածք 38 51

166. ՔՈՒՎԵՅԹ 119 266

167. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Մանիլա 55 98

տարածք 22 50

168. ՖԻՆԼԱՆԴԻԱ

Հելսինկի 60 154

տարածք 61 112

169. ՖԻՋԻ

Սուվա 122 108

տարածք 56 49

170. ՖՐԱՆՍԻԱ

Փարիզ 99 137

տարածք 92 113

171. ԽՈՐՎԱԹԻԱ

Զագրեբ 110 114

տարածք 74 60

172. ԼԱՏՎԻԱ

Ռիգա 77 121

տարածք 72 67

173. ԼԻՏՎԱ

Վիլնյուս 102 153

տարածք 74 98

174. ԷՍՏՈՆԻԱ

Տալլին 125 135

տարածք 94 90

ԱՊՀ անդամ երկրներ

175. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվա 196 334

Սանկտ Պետերբուրգ 69 160

Սոչի 51 120

Դոնի Ռոստով 92 172

տարածք 43 88

176. ՄՈԼԴՈՎԱ

Քիշնև 72 109

տարածք 21 32

177. ՈՒԿՐԱԻՆԱ

Կիև 79 124

տարածք 40 82

178. ՎՐԱՍՏԱՆ

Թբիլիսի 78 122

Ջավախք 40 53

տարածք 54 69

179. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բաքու 90 124

տարածք 50 48

180. ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մինսկ 65 112

տարածք 50 76

181. ՂԱԶԱԽՍՏԱՆ

Աստանա 88 127

տարածք 29 64

182. ՂՐՂԸԶՍՏԱՆ

Բիշքեկ 81 71

տարածք 8 55

183. ՏԱՋԻԿՍՏԱՆ

Դուշանբե 71 90

տարածք 7 15

184. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Աշխաբադ 107 52

տարածք 107 52

185. ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Տաշքենդ 47 67

տարածք 17 29

»:

(Հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն

(օրինակելի ձև)

___________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

___________________________________

___________________________________

Գործուղվում է ________________________________________________

(գործուղման վայրը, կազմակերպությունը)

Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.

Գործուղման նպատակը ___________________________________________

Գործուղման ժամկետը ___________ օր մինչև ____ ___________________ 200 թ.

մեկնել է ______________________ ժամանել է _______________________

____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.

Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________ ____________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

մեկնել է ______________________ ժամանել է ________________________

____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.

Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

Կ.Տ.____________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________ ____________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

(Ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:

4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:

5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:

6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:

7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:

(Հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված հավելավճարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:

4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:

(Հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:

(Հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Չ Ա Փ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ

NN

ը/կ Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ

1 2 3 4

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ 925093 750075

2. Նյու Յորք 925093 750075

3. Լոս Անջելես 650065 600060

4. Կանադա 550055 400040

5. Արգենտինայի Հանրապետություն 450045 400040

6. Սան Պաուլո 200020 150015

7. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն 1350135 1250125

8. Ֆրանսիայի Հանրապետություն և Ստրասբուրգ 750075 600060

9. Ավստրիայի Հանրապետություն 600060 500050

10. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 500050 450045

11. Իտալիայի Հանրապետություն 500050 450045

12. Բելգիայի Թագավորություն 500050 450045

13. Շվեյցարիայի Համադաշնություն 900090 825083

14. Հունաստանի Հանրապետություն 450045 325033

15. Ռումինիայի Հանրապետություն 200020 150015

16. Բուլղարիայի Հանրապետություն 200020 150015

17. Լեհաստանի Հանրապետություն 300030 225023

18. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն 250025 200020

19. Իրանի Իսլամական Հանրապետություն 250025 225023

20. Սիրիայի Արաբական Հանրապետություն 450045 400040

21. Հալեպ 250025 225023

22. Լիբանանի Հանրապետություն 250025 225023

23. Արաբական Միացյալ Էմիրություններ 400040 350035

24. Հնդկաստանի Հանրապետություն 450045 325033

25. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 850085 500050

26. Իրաքի Հանրապետություն 250025 225023

27. Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) 300030 250025

28. Ուկրաինա 225023 200020

29. Բելառուսի Հանրապետություն 225023 200020

30. Ղազախստանի Հանրապետություն 225023 200020

31. Վրաստան 200020 150015

32. Թուրքմենստան 200020 150015

33. Սանկտ Պետերբուրգ 300030 250025

34. Թուրքիայի Հանրապետություն 300030 250025

35. Դոնի-Ռոստով 175018 150015

36. Սոչի 200020 175018

1. Յուրաքանչյուր երեխայի համար նշված հավելավճարն ավելացվում է դրա 5 տոկոսի չափով:

2. Արտակարգ և լիազոր դեսպանների ու ներկայացուցչության ղեկավարների բնակարանների վարձակալման վճարումների հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ:

(Հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։